Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Աստոն Վիլլային»:
Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում հաջող ելույթներ ունեցած «Լիվերպուլը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Պոլ Լամբերտի սաներին: Մինչև 45-րդ րոպեն «վիլլացիներն» ունեին 2 գնդակի առավելություն:
Բրենդան Ռոջերսի թիմից գոլերի հեղինակ դարձան Դանիել Սթարիջը և Սթիվեն Ջերարդը:
Այս խաղից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 43 միավորով շարունակեց զբաղեցնել 4-րդ հորիզոնականը:
Գոլեր. Վեյման՝ 25ր, Բենտեկե՝ 36ր, Սթարիջ՝ 45ր, Ջերարդ՝ 53ր (11մ):