Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Արսենալին»:
Բավական դրամատիկ խաղում գրանցվեց մարտական ոչ ոքի: Առաջին խաղակեսի վերջին րոպեին թիմերը փոխանակվեցին մեկական գոլով: Ֆիլիպե Կոուտինյոյի գոլին հյուրերից արագ պատասխանեց ֆրանսիացի պաշտպան Մաթյո Դեբյուշին: 65-րդ րոպեին «զինագործներին» առաջ մղեց Օլիվյե Ժիրուն, իսկ խաղի ավելացված ժամանակում Մարտին Շկրտելը հաշիվը դարձրեց 2-2:
Այս խաղից հետո «Արսենալը»՝ վաստակած 27 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական, իսկ «Լիվերպուլը» մտավ լավագույն տասնյակ:
Գոլեր. Կոուտինյո՝ 45ր, Դեբյուշի՝ 45ր, Ժիրու՝ 65ր, Շկրտել՝ 90ր
Հեռացում. Բորինի՝ 90ր: