Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի ունեցավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր 4-րդ հորիզոնականում գտնվող «Չելսիին»:
Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց Օսկարը՝ առաջ մղելով «ազնվականներին»: «Լիվերպուլին» միայն 52-րդ րոպեին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը: Գոլն իր հաշվին գրանցեց Դանիել Սթարիջը՝ 1:1: Սակայն ընդամենը 5 րոպե հետո դաշտի տերերի դարպասին 11-մետրանոց նշանակվեց, որն անվրեպ իրացրեց Էդեն Ազարը՝ 1:2: Ավելացված ժամանակի վերջին վայրկայններին «Լիվերպուլը» կարողացավ խուսափել պարտությունից: Գոլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը:
Գոլեր. Օսկար՝ 26ր, Սթարիջ՝ 52ր, Ազար՝ 57ր (11մ), Սուարես՝ 90+6ր