Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը» հյուրընկալել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Սանդերլենդին»։
«Կարմիրները» հերթական խաղում միավոր կորցրեցին, որում իր «ավանդն» ունեցավ նրանց առաջին համար Սիմոն Մինյոլեն, ով բաց թողեց դարպասին ուղղված բոլոր հարվածները։ Դաշտի տերերից գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոբերտո Ֆիրմինոն, մեկ անգամ էլ հյուրերի դարպասը գրավեց Ադամ Լալանան։ Իսկ Սանդերլենդի գոլերը խփեցին Ադամ Ջոնսոնը և Ջերեմեյն Դեֆոն։
Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 35 միավորով նահանջեց 9-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ֆիրմինո՝ 59ր, Լալանա՝ 70ր, Ջոնսոն՝ 82ր, Դեֆո՝ 89ր։