Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Լիվերպուլն» «Էնֆիլդում» ընդունել էր «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
Յուրգեն Կլոպի սաները ոչ ոքի խաղացին սեփական հարկի տակ: Ջորդան Հենդերսոնի գոլից հետո հյուրերից հաշվի հավասարությունը վերականգնեց Քրեյգ Դոուսոնը, իսկ Յունաս Օլսոնն առաջ մղեց իր թիմին: Խաղի վերջին րոպեին կարմիրներին պարտությունից փրկեց երիտասարդ հարձակվող Դիվոկ Օրիջին:
Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 24 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական:
Գոլեր. Հենդերսոն՝ 21ր, Դոուսոն՝ 30ր, Օլսոն՝ 73ր, Օրիջի՝ 90ր: