Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի մեկնարկը տրվեց «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Քարդիֆ Սիթիին»:
«Լիվերպուլը», որը մինչ այս խաղը զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը, հերթական հաղթանակը տարավ: Ինչպես միշտ փայլեց «կարմիրների» առաջատար Լուիս Սուարեսը, ով դարձավ դուբլի հեղինակ և կատարեց մեկ գոլային փոխանցում: «Լիվերպուլն» առաջին խաղակեսում երեք գնդակ ուղարկեց Մարշալի պաշտպանած դարպասը: Սակայն ուելսյան ակումբը չհանձնվեց և երկրորդ խաղակեսում արժանի դիմադրություն ցույց տվեց:
Այս հաղթանակից հետո Բրենդան Ռոջերսի սաները շրջանցեցին «Արսենալին» և նվազագույնը երկու օր կգլխավորեն մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Սուարես՝ 25ր, 45ր, Ստերլինգ՝ 42ր, Մատչ՝ 58: