Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր տեղի «Լիվերպուլը» հյուրընկալել էր 3-րդ հորիզոնականում գտնվող «Տոտտենհեմ Հոտսպուրին»:
Խաղն ընթացավ բավական լարված պայքարում: Հաշիվը 21-րդ րոպեին բացեց ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Լուիս Սւոարեսը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին «Տոտտենհեմին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Յան Վերտոնգենը՝ 1:1:
Երկրորդ խաղակեսում առաջինը հաջողության հասան լոնդոնցիները: Դուբլի հեղինակ դարձավ Վերտոնգենը: 66-րդ րոպեին Ստյուարտ Դաունինգը կրկին հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղի վերջնամասում Սթիվեն Ջերարդը անվրեպ իրացրեց 11-մետրանոցը՝ հաղթանակ պարգևելով «Լիվերպուլին»:
«Լիվերպուլը» հաղթեց անչափ կարևոր խաղում և բարձրացավ 6-րդ հորիզոնական:
Գոլեր. Սուարես՝ 21ր, Վերտոնգեն՝ 45ր, 53ր, Դաունինգ՝ 66ր, Ջերարդ՝ 82ր (11մ)