Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում միմյանց էին հանդիպել առաջատարներից «Լիվերպուլը» և 17-րդ հորիզոնականում գտնվող «Քարդիֆ Սիթին»։
«Կարմիրները» 4-1 հաշվով հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Դուբլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն, մեկական գոլ էլ խփեցին Մոհամեդ Սալահը և Ջերդան Շաքիրին։ Հյուրերից 77-րդ րոպեին Ալիսոն Բեկերի դարպասը գրավեց Կալլում Պետերսոնը։
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը՝ վաստակած 26 բարձրացավ առաջին հորիզոնական։
Գոլեր․ Սալահ՝ 10ր, Մանե՝ 66ր, 87ր, Պետերսոն՝ 77ր, Շաքիրի՝ 84ր։