«Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված են «Միլանի» եզրային հարձակվող Ռաֆայել Լյաոյով:
Լյաոն դեռ աչի երկարաձգել պայմանագիրը, որին մնում է ընդամենը 12 ամիս, և «Միլանի» հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դեռ բարդ փուլում են:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Ռաֆայելը պահանջել է տարեկան 6 մլն ֆունտ աշխատավարձ և խնդրել է «Միլանին» և իր նախկին ակումբին՝ «Լիլին», օգնել իրեն վճարել «Սպորտինգին» ունեցած 16 մլն ֆունտ պարտքը:
Լյաոն պարտք է մնացել «Սպորտինգին» այն բանից հետո, երբ խզել է պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ բազայի վրա հարձակման պատճառով։
«Չելսին» և «Սիթին» ուշադիր հետևում են Լյաոին և պատրաստ են ցանկացած պահի միջամտել 23-ամյա պորտուգալացուն իրենց ակումբ տեղափոխելու համար, ում համար «Միլանը» անցյալ ամառ 132 միլիոն ֆունտ էր պահանջում: