«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն մկանային վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մի քանի շաբաթով։
Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին երկու հանդիպումներին Շոուն մասնակցել է առանձ փոխարինման, և Լյուկի կորուստը խոստանում է խնդիր դառնալ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի համար։
Բանն այն է, որ բացակայում է նաև Տիրել Մալասիան, ով վնասվածք է ստացել նախամրցաշրջանային շրջագայության ժամանակ, իսկ Բրենդոն Ուիլյամսը վարձավճարով մեկնել է «Իպսվիչ»:
Պաշտպանության ձախ կողմում Շոուին կարող է փոխարինել Դիոգո Դալոտը, ով մրցաշրջանի սկզբում զիջում է մրցակցությունը Աարոն Վան-Բիսակային պաշտպանությունում աջ եզրում, բայց նախկինում նա փորձ ունեցել է խաղալ նաև պաշտպանության ձախ եզրում։
Շոուի վերջնական ախտորոշումը դեռևս պետք է հաստատվի, սակայն Լյուկի ապաքինման համար կպաահնջվի շաբաթներ, հայտնում է BBC-ն:
Նաև 28 ամյա պաշտպանը չի մեկնի Անգլիայի հավաքական, որը հաջորդ ամիս հանդիպումներ է անցկացնելու Ուկրաինայի և Շոտլանդիայի հետ։