Պրեմիեր լիգայի նորեկ «Լյուտոնը» ստացել է ԱՊԼ-ի հատուկ թույլտվություն՝ մրցաշրջանը առանց ջեռուցվող խաղադաշտով սկսելու համար:
Հիշեցնենք, որ «Լյուտոնը» Պրեմիեր լիգա դուրս եկավ Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆում տարած հաղթանակի շնորհիվ։ Այսպիսով, «գլխարկագործները» վերջին 31 տարում առաջին անգամ հանդես կգան բարձրագույն լիգայում։
Անմիջապես առաջխաղացումից հետո «Լյուտոնը» սկսեց իր հայրենի մարզադաշտը՝ Կենիլուերտ Ռոուդը, համապատասխանեցնել Պրեմիեր լիգայի պահանջներին:
«Լյուտոնը» արդեն կարողացել է հետաձգել 2023/24 մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը օգոստոսի 19-ին «Բերնլիի» դեմ՝ շինարարական աշխատանքների պատճառով։
Այսպիսով, «Լյուտոնն» առաջին անգամ տանը կխաղա «Վեստ Հեմի» դեմ սեպտեմբերի 1-ին, սակայն Կենիլուերտ Ռոուդը լիովին պատրաստ չի լինի այդ հանդիպմանը։ Պարզվեց, որ «գլխարկագործների» մարզադաշտում դաշտային ջեռուցում տեղադրելու տեխնիկական հնարավորություն չկա, ինչը՝ սահմանված է Պրեմիեր լիգայի կանոնակարգով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Պրեմիեր լիգան թույլ է տվել «Լյուտոնն» մրցաշրջանը սկսել առանց դաշտի ջեռուցման, սակայն «գլխարկագործների» մրցակիցները մտավախություն ունեն, որ այս գործոնը կհանգեցնի հանդիպումների լրացուցիչ հետաձգմանը ցուրտ եղանակին: