• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լոիկ Ռեմին իր կամքին հակառակ է տեղափոխվել «ՔՊՌ»

Լոիկ ՌեմիՀարձակվող Լոիկ Ռեմին խոստովանել է, որ նրա հունվարյան տեղափոխությունը «Մարսելից» «Քուինս Պարկ Ռեյնջերս» կատարվել է հակառակ իր ցանկությանը:

Հունվարին Պրեմիեր Լիգայի վերջին հորիզոնականում գտնվող «ՔՊՌ»-ը գնեց Ռեմիին 8 մլն ֆունտով: Այս ընթացքում Լոիկն արդեն երկու գոլ է խփել, ինչպես նաև վնասվածք ստացել և հաջող ապաքինվել: Մինչդեռ 26-ամյա ֆրանսիացին խոստովանել է, որ չէր պատրաստվում հեռանալ «Մարսելից» ձմռանը:

-Չէի ցանկանում հեռանալ անհաջողակի պես: Ցանկանում էի մրցաշրջանս ավարտել «Մարսելում», իսկ այնուհետև ուսումնասիրել տարբերակները: Սարսափեցի, երբ իմացա, որ ղեկավարները որոշումը կայացրել են իմ մեջքի ետևում:

Նրանք ինձ այդ մասին ասացին վերջին րոպեին: Ցավալի էր,- հայտնել է Ռեմին ֆրանսիական Bein Sport-ին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր