«Նյուքասլ Յունայթեդի» հարձակվող Լոիկ Ռեմին հերթական անգամ հայտնել է Չեմպիոնների Լիգայում հանդես գալու իր ցանկության մասին:
27-ամյա ֆրանսիացու տրանսֆերային իրավունքները պատկանում են «Քուինս Պարկ Ռեյնջերսում», որը հանդես է գալիս Չեմպիոնշիփում: Լուրերի համաձայն, Ռեմիի տրանսֆերը հնարավոր է գնել ֆիքսված 10 մլն ֆունտով:
«Նյուքասլը» չի թաքցնում Լոիկին գնելու իր ցանկությունը, սակայն վերջինս ցանկանում է իր համար ավելի ուժեղ ակումբ գտնել: Խոսվում է, որ Ռեմիի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը» և Մադրիդի «Ատլետիկոն»:
-Ակումբը բանակցում է իմ գործակալի հետ, իսկ ես հետևում եմ այդ ամենին: Ես ցանկանում եմ տեղափոխվել եվրոպական բարձրակարգ ակումբ և հանդես գալ բարձր մակարդակով:
Ինչ վերաբերվում է իմ ապագային, ապա հնարավոր է ցանկացած տարբերակ, այդ թվում Ֆրանսիա վերադառնալը,- ասել է Ռեմին: The Sun