«Չելսին» պաշտոնապես հայտնել է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին գնելու մասին: Գործարքի արժեքը կազմում է 8 մլն ֆունտ:
«Կապույտներին» հաջողվեց ձեռք բերել 27-ամյա ֆրանսիացուն, երբ համաձայնվեցին «ռեյնջերներին» վճարել Ռեմիի համար պայմանագրով նախատեսված գումարը:
Լոիկը «Չելսիի» հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել և «Սթեմֆորդ Բրիջում» կփոխարինի Ֆերնանդո Տերրեսին, ով այս շաբաթ վարձավճարով տեղափոխվեց «Միլան»:
-Ես շատ ուրախ եմ: Երբ առաջին անգամ լսեցի, որ «Չելսին» ցանկանում է ինձ հետ պայմանագիր ստորագրել, միանգամից համաձայնվեցի,- ասել է Ռեմին:
Հիշեցնեն, որ անցած ամիս Ռեմին մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին Լոիկի առողջական խնդիրների պատճառով գործարքը չկայացավ: