Հանդիպման տրամաբանությանը հակառակ երկու գոլ խփելով՝ «Արսենալը» խուսափեց պարտությունից «Չելսիի» դեմ խաղում՝ 2:2։
Այս հանդիպմանը «ազնվականների» մեկնարկային կազմ վերադարձան Մալո Գուստոն և Միխայիլ Մուդրիկը` փոխարինելով Ակսել Դիսասիին և Արմանդո Բրոիային:
«Զինագործների» մեկնարկային կազմ վերադարձավ ապաքինված Բուկայո Սական: Նա և Գաբրիել Մարտինելին փոխարինեցին Լեանդրո Տրոսսարդին և Էդի Նկետիային։
Գոլեր՝ Պալմեր, Մուդրիկ ֊ Ռայս, Տրոսսարդ
Դեղին՝ Պալմեր, Սիլվա, Կուկարելիա – Զինչենկո, Նկետյա, Ուայթ