«Արսենալի» պաշտպան Լորան Կոսելնին հերքել է այն լուրերը, որոնք կապում են իրեն ակումբից հեռանալու հետ:
27-ամյա ֆրանսիացին վատ չդրսևորեց իրեն անցած մրցաշրջանում և, մասնավորապես, դարձավ այն գոլի հեղինակը, որը «զինագործներին» դուրս բերեց Չեպիոնների Լիգա: Բացի այդ, Կոսելնիին հաջողվեց հիմնական կազմում տեղ գտնելու համար պայքարում հաղթել թիմի ավագ Թոմաս Վերմալենին:
Մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն, Լորանի հաջող խաղը գրավել է «Բավարիայի» և «Բարսելոնայի» ուշադրությունը: Սակայն Կոսելնին չի պատրաստվում լքել ակումբը և կշարունակի հավատարիմ մնալ «Արսենալին»:
-Իմ պայմանագիրն ուժի մեջ է չորս տարի, և ներկա պահին ես «Արսենալում» եմ,- Կոսելինիի խոսքերն է մեջբերում La Montagne-ը: