«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իր հարձակվող Լուիս Դիասի վերադարձը համեմատել է «թարմ օդ շնչելու» հետ։
Երկուշաբթի երեկոյան «Լիդսի» դեմ հանդիպումը կարող է առաջինը դառնալ Դիասի համար հոկտեմբերից ի վեր, քանի որ Լուիսը կարողացել է վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից և պատրաստ է կրկին օգնել «Լիվերպուլին»:
Կլոպը կարծում է, որ 26 ամյա կոլումբիացին ներուժ ունի «կարմիրներին» նոր մոտիվացիա հաղորդելու այս մրցաշրջանի մնացած հատվածում:
«Դատելով մարզումներից՝ նա 100 տոկոսով պատրաստ է, նրան պետք է վերաինտեգրել, նա կլինի հայտացուցակում»։
«Դա նման է նոր ձեռքբերման: Նա շատ է կատարելագործվել: Նրա անգլերենը լավանում է, նա լավ է հարմարվել»:
«Նա հասունացել է և շատ ավելի հարմարավետ է, քան սկզբում նոր երկիր ժամանելիս: Նրա ներկայությունը մարզումներին նման է մաքուր օդի»:
«Նա սիրում է այստեղ լինել: Սկզբում ես արդեն ասացի, որ նա չի կարող մարզվել առանց ժպիտի, և սա յուրահատուկ բան է: Ահա թե ինչպես է նա իրեն պահում հիմա»,- Կլոպին է մեջբերում Daily Mail-ը: