Ինչպես հայտնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, «կարմիրները» ձեռք են բերել «Սևիլիայի» վինգեր Լուիս Ալբերտոյին:
Մելվուդում գտնվող մարզաբազայում բուժզննում անցլուց հետո Ալբերտոն մերսիսայդցիների հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել: Գործարքի արժեքը գաղտնի է պահվում:
-Մենք բոլորս շատ ուրախ ենք, որ Լուիսը որոշեց տեղափոխվել «Լիվերպուլ»: Նա հիանալի որակներ ունի և կարող է դառնալ մեր ֆուտբոլիստը:
Ես անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատանքի սկսելուն,- հայտնել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
Ավելացնենք, որ անցած մրցաշրջանն Ալբերտոն վարձավճարով խաղաց «Բարսելոնա Բ»-ում, որտեղ դարձավ 11 գոլի հեղինակ: