«Տոտտենհեմի» կիսապաշտպան Լուիս Հոլտբին չի վախենում թիմում մրցակցության մեծացումից, որը կարող է պակասեցնել իր խաղային ժամանակը:
Լոնդոնյան ակումբը Գարեթ Բեյլի վաճառքից ստացած գումարով մի շարք նոր ձեռքբերումներ ունեցավ, որն էլ գերմանացուն թույլ չի տալիս հույս դնել կազմում երաշխավորված տեղ ունենալու վրա: Սակայն Հոլտբին, ով հունվարին է ժամանել «Ուայթ Հարթ Լեյն», չի հուսահատվում:
-Ես շատ ուրախ եմ այս թիմում լինելու համար: Եթե ցանկանում եք պայքարել տիտղոսի համար և յուրաքանչյուր մրցաշարում, որին մասնակցում եք, մնալ բարձր դիրքերում, ապա ձեզ մեծ կազմ է պետք:
Երբ գտնվում ես այսպիսի մեծ թիմում, դա բարձրացնում է քո խաղի որակը,- Հոլտբիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: