«Տոտտենհեմն» ավարտին հասցրեց «Շալկե-04»-ի կիսապաշտպան Լուիս Հոլտբիի անհապաղ տրանսֆերը 1.5 մլն ֆունտով:
Այս մասին հայտնում է goal.com կայքը:
Գերմանացի ֆուտբոլիստն ավելի վաղ համաձայնվել էր տեղափոխվել Լոնդոն մրցաշրջանի ավարտից հետո որպես ազատ գործակալ, սակայն «Տոտտենհեմը» ցանկանում էր արդեն այս ամսին ձեռք բերել կիսապաշտպանին:
Բրազիլացի կիսապաշտպան Սանդրոն վիրահատել է ծունկը և մրցաշրջանի մնացած հատվածում չի կարողանա օգնել թիմին: Հետևաբար, Անդրե Վիլաշ-Բոաշն այդ դիրքի համար քիչ խաղացողներ ուներ:
«Շալկեն» ամսվա ընթացքում մերժել էր «Տոտտենհեմի» մի քանի առաջարկներն այն ֆուտբոլիստի համար, որը Գերմանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի ավագն է: Իսկ այժմ արդեն կողմերը համաձայնության եկան:
Հոլտբին 25 խաղում 4 գնդակ է խփել գերմանական ակումբի կազմում: