«Տոտտենհեմի» կիսապաշտպան Լուիս Հոլտբին մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կանցկացնի լոնդոնյան մեկ այլ ակումբ «Ֆուլհեմում»:
Հոլտբին Լոնդոն տեղափոխվեց ուղիղ մեկ տարի առաջ, սակայն այդպես էլ չկարողացավ դառնալ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Գերմանիայի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպանը խաղային պրակտիկա ունենալու համար որոշեց միանալ «Ֆուլհեմին»:
Խոսվում էր, որ Հոլտբին կարող է վերադառնալ «Շալկե-04», սակայն «Տոտտենհեմը» ցանկացավ, որ Լուիսը մնա Պրեմիեր Լիգայում: Ավելացնենք, որ Հոլտբին «Տոտտենհեմում» մասնակցել է 23 խաղի: