«Ֆուլհեմի» կիսապաշտպան Լուիս Հոլտբին կարծում է, որ անարդար է գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատին անվանել Սադամ Հուսեյն կամ «դահիճ»:
Հենց այդպես ընդունեցին առաջին գերմանացի մարզչին Պրեմիեր Լիգայում, սակայն Հոլտբին, ով դեռ «Շալկեից» է ճանաչում Մագատին, չի կիսում այդ կարծիքը:
-Որոշ բաներ, որ մարդիկ ասում են նրա մասին, ուղղակի ավելորդ են, քանի որ նա մարդասպան չէ: Խելամիտ չէ նրան համեմատել Սադամ Հուսեյնի հետ: Մագատը ոչ ոքի չի սպանել, և կարծում եմ, որ ամոթալի է ինչ որ մեկին Սադամ Հուսեյնի հետ համեմատելը:
Իհարկե, նրա մարզումները շատ ծանր են, սակայն յուրաքանչյուրն ունի իր փիլիսոփայությունը: Նա Գերմանիայում մի քանի տիտղոսներ է նվաճել, ինչի համար պետք է հարգեք նրան,- Հոլտբիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: