«Սանդերլենդի» հարձակվող Լուիս Սաան ամենայն հավանականությամբ կլքի ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ակումբի գլխավոր մարզիչ Մարտին Օ’Նիլը հայտնել է, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է հարավաֆրիկյան մի ակումբ:
34-ամյա Սաան «Սթեյդիում օֆ Լայթ» է տեղափոխվել անցած ամառ` կնքելով պայմանագիր մինչև մրցաշրջանի ավարտը: Այս ամբողջ ընթացքում նա երբեք դաշտ դուրս չի եկել մեկնարկային րոպեներին, իսկ երեկ կայացած «Բոլտոնի» հետ խաղում նույնիսկ փոխարինման դուրս չեկավ:
Լուիսը ժամանակին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և նրան այս իրավիճակը հաճելի չէ: «Սանդերլենդը» հասկանում է փորձառու հարձակվողին և պատրաստ է նրանից հրաժարվել հենց հիմա:
-Սաան կարող է բանակցել ցանկացած ակումբի հետ և հեռանալ «Սանդերլենդից»: Մենք համաձայնության ենք եկել այն մասին, որ նրան ազատ կարձակենք առանց որևէ նախապայմանի: Պատրաստ ենք բարեկամաբար հրաժեշտ տալ միմյանց:
Այնուամենայնիվ, Լուիսը կմնա ակումբում մինչև մենք ուժեղացնենք մեր կազմը: Սակայն նա կարող է հեռանալ և հենց այսօր:
Լսել եմ, որ նրանով հետաքրքվում է մի ակումբ Հարավային Աֆրիկայից,- հայտնել է Օ’Նիլը: ESPN Soccernet