«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը հերքել է հունվարին Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը:
Այս օրերին նոր թափ առան խոսակցությունները, ըստ որոնց «Ռեալը» հունվարին կփորձի գնել ուրուգվայցի հարձակվողին: Այդ մասին խոսեց անգամ «արքայական ակումբի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը:
Սակայն Սուարեսը, ով որակազրկումից վերադառնալուց հետո արդեն 6 գոլ է խփել, մտադիր է մրցաշրջանի մնացած հատվածն անցկացնել իր ներկայիս ակումբում:
-Ես ցանկանում եմ հաջող մրցաշրջան անցկացնել «Լիվերպուլում»: Պրեմիեր Լիգան լավագույն առաջնությունն է: Մարզադաշտերը, մթնոլորտը և երկրպագուները ֆուտբոլն ավելի գրավիչ են դարձնում,- Sport 890 ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Սուարեսը: