«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ճանաչվել են Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ՝ համապատասխանաբար:
26-ամյա Սուարեսը նախորդ ամիս խփած գոլերի քանակով ռեկորդ սահմանեց՝ դառնալով Պրեմիեր Լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն, ում հաջողվել է մեկ ամսում 10 գոլ խփել: Ուրուգվայցի հարձակվողն այժմ վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Ինչ վերաբերվում է Պելեգրինիին, ապա նրա թիմը նախորդ ամսվա յոթ խաղերից վեցում հաղթանակ է տոնել: «Քաղաքայինների» անպարտելիության շարքը շարունակվում է նաև Նոր տարում, ինչի շնորհիվ նրանք առաջատար «Արսենալից» հետ են ընդամենը 1 միավորով:
Նշենք, որ չիլիացի մարզչի համար, ով անացած ամառ է գլխավորել «Սիթին», այս մրցանակն առաջինն էր: