«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ «Ստոկի Սիթիի» հետ խաղում (0:0) սիմուլյացիայի է դիմել, որպեսզի 11 մետրանոց վաստակի:
Հնադիպումն այս երկու թիմերի միջև տեղի է ունեցել հոկտեմբերին և ավարտվել 0:0 հաշվով: «Ստոկի» գլխավոր մարզիչ Տոնի Պուլիսը այդ ժամանակ պահանջում էր որակազրկել ուրուգվայցուն այս դրվագի համար, չնայած որ 11 մետրանոց այդպես էլ չնշանակվեց:
Ֆուտբոլիստին հաճախ են մեղադրում սիմուլյացիայի մեջ:
-Ես չեմ լսում այն ստերը, որ իմ մասին ասում են: Լսելով նրանց` ես մշտապես ընկնում եմ: Ինձ մեղադրում էին դրանում նաև «Ստոկի» խաղի դեպքում, բայց այդ անգամ նրանք ճիշտ էին: Ես ձևացրի խախտում, որովհետև հաշիվը ոչ ոքի էր, իսկ ես ցանկանում էի հաղթել:
Երբեմն դաշտում ինքս ինձ հարցնում եմ. «Ի՞նչ ես անում, դու»: Սակայն «Սուարես» անունը թերթեր է վաճառում,- հայտնել է Սուարեսը: Sky Sports