«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ լսում է կնոջ խորհուրդները, որպեսզի փոխի իր կերպարը ֆուտբոլային դաշտում:
Այս պահին 26-ամյա ուրուգվայցին 10 խաղով որակազրկված է «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար:
Լուիսի խոսքերով նա աշխատում է իր պահվածքի վրա և դրանում օգնում է կինը՝ Սոֆիան:
-Իմ կինն ինձ նկատողություններ է անում. «Դու չափից շատ ես վիճում մրցավարի և պաշտպանների հետ, դու չպետք է դա անես»: Հետո ես գնում եմ, մտածում այդ մասին և հասկանում, որ նա ճիշտ է:
Շատ լավ է, երբ կինդ այդքան ուշադիր հետևում է քո խաղին: Նա ինձ ավելի լավ է ճանաչում, քան որևէ այլ մեկը: Ցանկանում եմ, որ նրա դիտողականությունն ինձ օգնի ավելի լավ խաղալ և դառնալ ավելի երջանիկ անձնավորություն,- հայտնել է Սուարեսը: Daily Mail