• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուիս Սուարես. «Չգիտեմ՝ կմնամ «Լիվերպուլում», թե ոչ»

Լուիս Սուարես«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը ևս մեկ անսպասելի հարցազրույց է տվել՝ կրկին անգամ կասկածի տակ դնելով մերսիսայդյան ակումբում իր ապագան:

Ընդամենը մեկ օր առաջ 26-ամյա ուրուգվայցին դժգոհել էր, որ անգլիական մամուլը իրեն չափից շատ է քննադատում: Լուիսը նաև խոստովանել էր, որ իր համար դժվար կլինի մերժել «Մադրիդի Ռեալ» տեղափոխվելու առաջարկը:

Չնայած ֆուտբոլիստի գործակալը հայտնել էր, որ Լուիսն իրեն երջանիկ է զգում «Էնֆիլդում» և ոչ մի այլ ակումբից առաջարկ չունի, սակայն անձամբ Սուարեսը շարունակում է կասկածի տակ դնել իր ապագան «Լիվերպուլում»:

-Ես չգիտեմ, թե երբ կհեռանամ և չգիտեմ՝ կմնամ այստեղ, թե՝ ոչ: Ես խոսել եմ մարզչի հետ և նա գիտի, թե ես ինչ եմ ուզում: Հասկանալի է, որ ակումբը ցանկանում է պահել ինձ:

Ռոջերսը նույնպես ֆուտբոլիստ է եղել և լավ հասկանում է, որ իմ իրավիճակը շատ բարդ է: Դա ճիշտ չէ, որ ես բանակցում եմ «Ռեալի» հետ: Ապագայի հետ կապված դեռ որոշում չեմ կայացրել,- Daily Mirror պարբերականին տված հարցազրույցում ասել է Սուարեսը:

Հետաքրքիր փաստեր