«Մոնպելյեի» նախագահ Լուի Նիկոլենը կարծում է, որ իր ակումբի պաշտպան Մապու Յանգա-Մբիվան «էշի» պես կվարվի, եթե տեղափոխվի «Նյուքասլ»:
Ըստ վերջին տեղեկությունների՝ Յանգա-Մբիվան բաց է թողել բուժզննումը «Սեյնտ Ջեյմս Պարկում»: Այնուամենայիվ, մեծ է հավանականությունը, որ նա կտեղափոխվի «Նյուքասլ»: Այս մասին փաստում է նույնիսկ Նիկոլենի հայտարարությունը:
Գործարարը, որը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ Ֆրանսիայի վերջին առաջնությունը հաղթելուց հետո ներկեց մազերը «Մոնպելյեի» գույներով, խոստովանել է, որ շատ չի տխրելու ֆուտբոլիստի հեռանալուց հետո:
-Եթե նա ընտրի «Նյուքասլը», ուրեմն իսկական էշ է: Իմ մեղքի բաժինը այստեղ չկա, բայց կարծում եմ՝ մեծ դեր ունեցավ «Նյուքասլի» գլխավոր մարզիչը՝ Ալան Պարդյուն: «Նյուքասլն» իրականում հեռու է լավագույն ընտրություն լինելուց: Համոզված եմ՝ նրանք կբաժանվեն արդեն հաջորդ տարի:
Մինչդեռ սա ինձ չպետք է անհանգստացնի, և մենք հաստատ չենք պատրաստվում լացել: Նա անփոխարինելի չի: Կարևորն այն է, որ մենք գումար կստանանք այս գործարքից,- հայտնել է նա: L’Equipe