«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոստովանել է, որ չի վախենում Ուեյն Ռունիի հետ մրցակցությունից, եթե նա ժամանի «Սթեմֆորդ Բրիջ»:
Ինչպես հայտնի է, «Չելսին» չի դադարում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին ձեռք բերելու փորձեր կատարել և այժմ պատրաստվում է իր երրորդ առաջարկությունն անել:
Սակայն Լուկակուն չի վախենում հարձակման գծում մրցակցության մեծացումից:
-Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է, որ իր թիմը լինի լավագույնը: Եթե որևէ խաղացող կարող է մեզ ավելի ուժեղ դարձնել, ինչու՞ ոչ: Սամուել Էտո’Օ, Ոուեյն Ռունի. ես երկուսի մասին էլ լսել եմ: Ես դեմ չեմ նրանց ժամանմանը:
Ես փորձում եմ լավագույն մարզավիճակի գալ և հույս ունեմ, որ շուտով հիմնական կազմի ֆուտբոլիստ կդառնամ: Եթե ես շարունակեմ ջանասիրաբար աշխատել, ապա հույս ունեմ, որ հաջորդ խաղին հիմնական կազմում խաղադաշտ դուրս կգամ:
Եթե համեմատենք իմ առաջին տարվա հետ, ապա ես յուրաքանչյուր ֆուտբոլիստից ինչ-որ բաներ եմ սովորել: Այժմ ինձ պետք է հիմնական կազմում խաղադաշտ դուրս գալ,- Լուկակուի խոսքերն է մեջբերում Goal-ը: