• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուկակուն վնասվածքով է վերադարձել «Էվերթոն»

Ռոմելու ԼուկակուԲելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն իր երկրի ազգային հավաքականից ոտքի մատի վնասվածքով է վերադարձել «Էվերթոն»:

21-ամյա Լուկակուին այդ խնդիրն անհանգստացնում էր մրցաշրջանի մեկնարկից: Հաղորդվում է, որ Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում «Էվերթոնի» բոլոր երեք խաղերին բելգիացին մասնակցել է ներարկումներով:

Այս շաբաթ Ռոմելուն մեկնեց Բելգիայի հավաքական, սակայն այնտեղ վնասվածքը կրկին հիշեցրեց իր մասին, և հարձակվողն ստիպված բաց թողեց Ավստրալիայի հետ ընկերական խաղը:

-Մենք նրա վիճակը կգնահատենք երկուշաբթի-երեքշաբթի օրերին, որպեսզի համոզվենք, թե ինչքանով է առողջ: Մենք լուրջ կասկածներ ունենք, որ նա լիարժեք պատրաստ կլինի առաջիկա խաղին,- ասել է մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը: Liverpool Echo