Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ցանկանում է վերադառնալ «Չելսի» և դառնալ ոչ ավել, ոչ պակաս՝ «կապույտների» լեգենդը:
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա հարձակվողը վարձավճարով հանդես է գալիս «Վեստ Բրոմվիչում»: Սակայն Ռոմելուն իր ապագան կապում է «Չելսիի» հետ:
Լուկակուն իր առջև խնդիր է դրել կարճ ժամանակում դառնալ «Չելսիի» առանցքային ֆուտբոլիստը:
-Իմ երազանքն է դառնալ «Չելսիի» լեգենդը: Հենց դրա համար ես տեղափոխվեցի «Չելսի»: Ես ցանկանում եմ խաղալ «Սթեմֆորդ Բրիջում» և դառնալ ակումբի լեգենդը:
Սակայն ժամանակը գնում է և ես պետք է շարունակեմ խաղալ: Հուսով եմ, որ մի քանի տարում կդառնամ ակումբի առանցքային ֆուտբոլիստներից մեկը,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Լուկակուն: