Վինգեր Լուկաս Մոուրան կհեռանա «Տոտտենհեմից» այս մրցաշրջանի ավարտին, երբ ավարտվի նրա պայմանագիրը։
2018 թվականի հունվարին «Տոտտենհեմը» 25 միլիոն ֆունտով կարողացավ ձեռք բերել Մոուրային «ՊՍԺ»-ից: Այդ ժամանակից ի վեր Լուկասը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 218 հանդիպում՝ դառնալով 38 գոլի հեղինակ։
2019 թվականին Մոուրան առանցքային դեր խաղաց՝ օգնելով «Տոտտենհեմին» դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն այս մրցաշրջանում Լուկասը վերջնականապես տեղավորվել է պահեստայինների նստարանին և ոչ մի գոլային գործողություն չի կատարել:
30 ամյա բրազիլացին այս մրցաշրջանում ընդամենը երեք անգամ է հայտնվել մեկնարկային կազմում:
Ինչպես հայտնում է talkSPORT-ը, «Տոտտենհեմն» արդեն տեղեկացրել է Մոուրային, որ ակումբն այլևս չունի իր կարիքը։ Լուկասը նոր պայմանագիր չի ստանա և կկարողանա ազատ գործակալի կարգավիճակով գնալ ուր ցանկանա։