«Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին հայտնել է, որ չնայած «Յուվենտուսի» հետաքրքրությանը, ինքը չի պատրաստվում փոխել ակումբը:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը «Արսենալին» է միացել անցած ամառ և արդեն դարձել է 8 գոլի հեղինակ: Սակայն Լուկասը վերջին օրերին առողջական խնդիրների պատճառով դաշտ դուրս չի եկել:
Չնայած իր ապագայի մասին տարբեր լուրերին, Պոդոլսկին ուրախ է Լոնդոնում: Այլ ակումբների հետաքրքրության մասին լուրերը Լուկասը ընդունում է որպես հաճոյախոսություն:
-Ես կարող եմ երկու բան ասել: Առաջինը, եթե ինչ-որ ակումբներ հետաքրքրվում են ինձնով, ապա ես ոչնչով չեմ կարող օգնել:
Երկրորդը, յուրաքանչյուր հետաքրքրություն ստիպում է ինձ հպարտանալ, քանի որ դա Լոնդոնում իմ խաղի գնահատականն է: Քիչ է հավանականությունը, որ ես կհեռանամ «Արսենալից», քանի որ ես այստեղ ինձ երջանիկ եմ զգում,- ասել է Պոդոլսկին: Bild