«Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ցանկություն է հայտնել հեռանալ իր ներկայիս ակումբից և վերադառնալ Անգլիա: Այս մասին հայտնում է ESPN պարբերականը:
Օրեր առաջ տեղեկություն ստացվեց այն մասին, որ Ալոնսոն կարող է հետևել իր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, եթե վերջինս համաձայնվի վերադառնալ «Չելսի»:
Իսկապես 31-ամյա իսպանացին Մոուրինյոյի հավատարիմ ֆուտբոլիստներից մեկն է: Ժոզեի հնարավոր հեռանալը, դժվարին իրավիճակը թիմի ներսում և նոր պայամանագրի մասին բաց հարցը նվեզեցնում են Ալոնսոյի հնարավորությունները՝ «Ռեալում» մնալու:
Աղբյուրի հաղորդմամբ, Խաբին արդեն ցանկություն է հայտնել՝ հեռանալու «Ռեալից»: «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել Լոնդոն: Չի բացառվում, որ բացի «Չելսիից» Ալոնսոյի համար կարող է պայքարել նաև «Արսենալը», որի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը փորձել է նրան գնել 2009 թվականին: