«Ստոկի» հարձակվող Մայքլ Օուենը խոստովանել է, որ կարիերան ավարտում է խաղային պրակտիկայի բացակայության պատճառով:
Օրեր առաջ Օուենը հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում կավարտի ֆուտբոլային կարիերան: Նրա խոսքերով նման անսպասելի որոշման պատճառներից մեկն այն է, որ հազվադեպ է դաշտ դուրս գալիս «Ստոկի» կազմում, որտեղ տեղափոխվել էր անցած ամառ:
-Սխալ կլիներ ամեն ինչում մեղադրել ֆիզիկական մարզավիճակը: Կա՜մ գլխավոր մարզիչ Տոնի Պուլիսը կարծում է, որ ես բավականին լավը չեմ, կա՜մ էլ ես պարզապես չեմ մտնում իր խաղային ծրագրի մեջ:
Կարիերաս ավարտելու մասին որոշումը կայացրել էի մինչև Սուրբ Ծննդյան տոները, սակայն իհարկե, չէի ծրագրել դա անել այս ակումբ տեղափոխվելու վայրկյանից: Ես տեղափոխվել եմ «Ստոկ»՝ հստակ մտադրվելով խաղալ ավելի շատ, քան նախկին տարիներին:
Եթե իրատեսորեն դատենք, ապա չեմ կարծում, որ ինչ-որ բան կփոխվի մինչև մրցաշրջանի ավարտը:
Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Օուենը դաշտ է դուրս եկել ընդամենը 7 անգամ և խփել մեկ գնդակ: