«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը հայտնել է, որ հիասթափված է խաղային պրակտիկայի անբավարար լինելուց:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Էրնանդեսն ընդամենը 17 անգամ է դաշտ դուրս եկել, որից 10-ը՝ պահեստայինների նստարանից: Էրնանդեսը երջանիկ է «Օլդ Թրաֆորդում», սակայն ամեն դեպքում հույս ունի ստանալ ավելի շատ խաղային ժամանակ:
-Իհարկե, ես հիասթափված եմ: Աշխարհում ցանկացած խաղացող ուզում է ամեն շաբաթ խաղալ առաջին րոպեներից: Ես երջանիկ եմ այս ակումբում, սակայն կցանկանայի ավելի շատ խաղեր անցկացնել:
Իմ դիրքն այնպիսինն է, որ եթե նույնիսկ մարզիչը ցանկանում է օգտագործել ինձ պահեստայինների նստարանից, ապա ես կանեմ ամեն հնարավորը: Պետք է հարգեմ ակումբը, սակայն ես կցանկանայի ավելի շատ խաղալ,- հայտնել է Էրնանդեսը: ESPN