«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Խեսուս Նավասը և Ալվարո Նեգրեդոն խոստովանել են, որ անգլերեն սովորում են «Teletubbies» մանկական հաղորդման միջոցով:
Լուրերի համաձայն, «քաղաքայիններից» շատերը չեն խոսում անգլերեն: Նեգրեդոյին և Նավասին առաջարկել են նոր լեզու սովորելու շատ հեշտ տարբերակ:
-Մենք «Teletubbies» հաղորդման շնորհիվ ենք սովորում: Դա որոշակի խնդիրներ է ստեղծում, սակայն մենք հնարավոր ամեն ինչ անում ենք,- Նավասի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: