«Լիվերպուլի» պաշտպան Խոսե Էնրիկեն հայտնել է, որ չի պատրաստվում լքել ակումբը:
-Ես հավատում եմ իմ ուժերին: Փորձում եմ ազնիվ լինել իմ և շրջապատիս հետ:
Ֆուտբոլում ամեն ինչ պատահում է: Հիմա ես զգում եմ, որ լավ եմ խաղում և կարող եմ շարունակել նույն մակարդակով: Ամենակարևորը ինչքան հնարավոր է շատ օգնեմ ակումբին:
Ես ցանկանում եմ այստեղ խաղալ հնարավորինս երկար ժամանակ: Սա ամենամեծ ակումբն է, որտեղ ես աշխատել եմ: Այստեղ ես իսկապես երջանիկ եմ,- ասել է Էնրիկեն: The Guardian