«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան հայտնել է, որ նա ոչ մի խնդիր չունի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ:
Երկար ժամանակ խոսվում էր, որ Ռոջերսը այնքան էլ գոհ չէ 30-ամյա դարպասապահից և մրցաշրջանի ավարտին կարող է բաժանվել իսպանացուց: Ռեյնայի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Արսենալը»:
Սակայն Խոսեն հերքել է բոլոր լուրերը և հայտնել, որ գոհ է Ռոջերսի հետ աշխատանքից:
-Ես նրա հետ լավ հարաբերություններ ունեմ: Մենք շատ ընդհանուր նպատակներ ունենք: Ես շատ գոհ եմ մեր մարզչից,- ասել է Ռեյնան: LFC TV