«Ուիգան Ատլետիկի» կիսապաշտպան Խորդի Գոմեսը միացավ «Սանդերլենդին»: Տրանսֆերը կայացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Հինգ տարի «Ուիգանում» խաղալուց հետո Գոմեսը որոշեց ընդունել «Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Գուս Պոյետի առաջարկը: Այսպիսով Խորդին դարձավ «կատուների» երկրորդ նորեկը Բիլի Դևիսից հետո, ով տեղափոխվեց «Վեստ Բրոմվիչից»:
29-ամյա իսպանացին «Սանդերլենդի» հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրել: Արդեն ավարտված մրցաշրջանում «Բարսելոնայի» սանը «Ուիգանում» խփել է 11 գոլ, այդ վթում Անգլիայի գավաթում «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» դարպասները փխած գոլերը: