Անգլիական «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան հավատում է, որ իր թիմը դուրս կգա Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ: «Ազնվականների» ճակատագիրը կվճռվի «Շախտյոր»-«Յուվենտուս» խաղից հետո միայն:
-Սև գիծն ընդհատելու միակ միջոցը դրական տրամադրվելն է և հաջողության հասնել Չեմպիոնների Լիգայի խաղում: Մենք պետք է հավատանք, որ մեր ակումբը դուրս կգա խմբային փուլից:
Իր բլոգում իսպանացին գրել է, որ «Շախտյորը» հիանալի թիմ ունի և հենց այնպես միավորներ չի նվիրի իտալացիներին:
-Նրանք տանը շատ լավ են խաղում, և ես կարծում եմ, որ «Յուվենտուսին» դժվար թե հաջողվի միավորներ վաստակել Ուկրաինայում,- գրել է Մատան: