«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան կարծում է, որ Չեմպիոնների Լիգայում «Բավարիայի» դեմ խաղից առաջ իր թիմի համար լավ մարզում էր «Նյուքասլի» դեմ տարած հաղթանակը (0:4):
Մատան իր դուբլով «կարմիր սատանաներին» օգնեց ջախջախիչ հաղթանակ տանել «Սեյնտ Ջեյմս Պարկում»: Այժմ «Յունայթեդը», ճիշտ է, առանց Մատայի, ով «Չելսիի» կազմում այս մրցաշրջանում խաղացել է Չեմպիոնների Լիգյում, պետք է հյուրընկալվի «Բավարիային»:
-Ես կարծում եմ, որ սա շատ լավ երեկո էր մեզ համար, չէ որ մենք արտագնա խաղում 0:4 հաշվով հաղթեցինք: Հիանալի խաղ, չորս խփած գնդակ և այժմ մենք մեծ վստահությամբ մոտենում ենք «Բավարիայի» դեմ խաղին:
Ցավոք ես չեմ կարող մասնակցել այդ խաղին: «Բավարիայի» մարզադաշտի հետ կապված ես լավ հիշողություններ ունեմ: Այդտեղ ես հաղթել եմ Չեմպիոնների Լիգան: Հուսով եմ, որ դրական արդյունքի կհասնենք և դուրս կգանք հաջորդ փուլ,- ասել է Մատան: Sky Sports