Դեռ ուրբաթ օրվանից «Յունայթեդը» համաձայնության էր եկել «Մադրիդի Ռեալի» հետ։ Կազեմիրոն 70 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց՝ ներառյալ 10 միլիոն ֆունտ բոնուսները, տեղափոխվեց «Յունայթեդ»:
Այժմ բոլոր թղթաբանական հարցերը հարթվել են, և 30-ամյա բրազիլացին «կարմիր սատանաների» հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի հունիսը՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։
«Յունայթեդը» ընդունել է փորձառու խաղացողի, հանձինս Կազեմիրոյի, ով անցկացրել է ավելի քան 550 հանդիպում, այդ թվում՝ 63-ը՝ իր ազգային թիմի կազմում, և նվաճել 22 գավաթ, որից 5-ը Չեմպիոնների լիգայի:
«Ես չափազանց ոգևորված եմ, որ կարող եմ նոր փորձություն սկսել «Մանչեսթեր Յունայթեդում» և Պրեմիեր լիգայում:
Իմ կարիերայի ընթացքում ես աշխատել եմ շատ հիանալի մարզիչների հետ, և այժմ, երբ հանդիպեցի Էրիկին (Տեն Հագին) և լսեցի նրա գաղափարները։ Այժմ բավական ոգևորված եմ, որ պետք է համագործակցեմ նրա, նրա անձնակազմի և իմ նոր թիմակիցների հետ»։
«Ես ավարտում եմ մի գեղեցիկ հատված իմ կյանից Մադրիդում, իսկ մյուսը սկսում եմ Մանչեսթերում, և ինչպես միշտ կենտրոնացած եմ խաղերում հաղթելու, գավաթներ նվաճելու և մեր երկրպագուներին հպարտացնելու այն հաջողություններով, որ հասել է այս մեծ ակումբը»:
«Բոլորը գիտեն «Մանչեսթեր Յունայթեդի» պատմությունը, այս ակումբի կարևորությունն աշխարհում և նրա նշանակությունը երկրպագուների համար: Ինձ համար պատիվ կլինի ներկայացնել «Յունայթեդը», և ես պատրաստ եմ ամեն ինչ տալ, որպեսզի օգնեմ թիմին իրականացնել իր հավակնությունները:» – ասել է Կազեմիրոն։