«Լիլլի» հարձակվող Սալամոն Կալուն կարող է տեղափոխվել «Քուինս Պարկ Ռեյնջերս»: Ֆրանսիական ակումբը հայտնել է, որ պատրաստ է քննարկել Կալուի համար արված առաջարկը: Գործարքի ֆինանսական կողմի մասին ինֆորմացիա չի հրապարակվել:
Ընթացիկ մրցաշրջանում Կալուն Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 12 խաղի և խփել 2 գնդակ: L’Equipe.