«Լիլի» հարձակվող Սալոմոն Կալուն խոստովանել է, որ կարող է վերադառնալ Անգլիա: «Չելսիի» նախկին խաղացողի թեկնածուներից մեկը «Վեստ Բրոմվիչն» է:
Կալուն Պրեմիեր Լիգայում վեց մրցաշրջան է անցկացել` ավելի քան 250 խաղ անցկացնելով «Չելսիի» կազմում: Այդ ընթացքում Սալոմոնը երեք անգամ Պրեմիեր Լիգայի չեմպիոն է դարձել և Չեմպիոնների Լիգայի հաղթող:
Անցած ամառ Սալոմոնն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվեց «Լիլ», որտեղ վատ մրցաշրջան չանցկացրեց. 14 գոլ Լիգա 1-ում: Այդուհանդերձ 27-ամյա Կալուն կարոտում է անգլիական ֆուտբոլը:
-Անգլիայում կան ակուբներ, որոնք հետաքրքրվում են ինձնով, բայց, եթե անկեղծ ասեմ, ինձ շատ է դուր գալիս «Լիլում»: Ամեն դեպքում ես չեմ որոշողը: «Վեստ Բրոմվիչը» շատ լավ ակումբ է` լավ ֆուտբոլիստներով համալրված: Պրեմիեր Լիգան գրավիչ է, բայց ես այստեղ պայմանագիր ունեմ,- Կալուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: