• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կանսելոն Կիմիխի փոխարեն

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է փոխել իր պաշտպան Ժոան Կանսելոյին «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխով:

«Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ վիճաբանելուց հետո Կանսելոն այս մրցաշրջանի երկրորդ կեսը անցկացրեց Մյունխենի «Բավարիայում», որը հնարավորություն ունի Ժոանին ձեռք բերելու 61 միլիոն ֆունտ ստերլինգով:

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կցանկանար պահել Կանսելոյին, բայց ոչ այդ գնով: Իսկ Daily Mirror-ը պնդում է, որ Կիմիխը կարող է օգնել երկու ակումբներին համաձայնության գալ 28 ամյա պորտուգալացու հարցում։

Գվարդիոլան Կիմիխի տաղանդի մեծ երկրպագուն է և դիտարկում է Գերմանիայի հավաքականի 28 ամյա ֆուտբոլիստին որպես Իլկայ Գյունդողանի հավանական փոխարինող, ով կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

Կիմիխը կարողանում է խաղալ ոչ միայն կիսապաշտպանի դիրքում, այլ նաև եզրային պաշտպանի, ով միշտ պատրաստ է միանալ հարձակմանը, ինչը համապատասխանում է Գվարդիոլայի փիլիսոփայությանը։ «Բավարիայի» հետ Յոզուայի պայմանագրին դեռ երկու տարի կա, սակայն ֆուտբոլիստը կարող է բաց լինել նոր մարտահրավերի համար: