Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան խաղի համար թիմի հետ ժամանել է Անգլիա:
Իսպանացի դարպասապահը ձեռքի վնասվածի պատճառով հունվարից դաշտ դուրս չի եկել: Իկերը բաց է թողել «Մանչեսթերի» հետ առաջին խաղը՝ 1:1:
Արդեն հայտնի է այն 24 ֆուտբոլիստների անունները, ովքեր մեկնել են Մանչեսթեր: Այսօրվա մարզումները ցույց կտան, թե արդյոք Իկերը պատրաստ է խաղալ «Յունայթեդի» դեմ: