ՊՍժ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի գործակալը հայտնել է, որ ուրուգվայցի ֆուտբոլիստն առաջարկություններ է ստացել «Լիվերպուլից» և «Արսենալից»:
Ուրուգվայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ընդամենը մեկ տարի առաջ «Նապոլիից» 53 մլն ֆունտով տեղափոխվեց ՊՍԺ, սակայն, ինչպես խոսվում է, նա այնքան էլ գոհ չէ դաշտում իր դերից:
Գործակալ Կլաուդիո Անելուչիի խոսքերով, Կավանին մտածում է Պրեմիեր Լիգայի գրանդների առաջարկությունների մասին և իր ապագայի հարցով դեռ որոշում չի կայացրել:
-Վերջին վեց ամիսների ընթացքում մեծ հետաքրքրություն կա նրա նկատմամբ: Ես կարող եմ հաստատել, որ Կավանին տեղյակ է «Լիվերպուլի» և «Արսենալի» առաջարկությունների մասին:
Նա ուրախ կլինի խաղալ Անգլիայում, սակայն դեռ վերջնական որոշում չի կայացրել: Փողը և փառքը նրան այդքան էլ չեն հետաքրքրում, նա պարզապես ցանկանում է խաղալ և լինել երջանիկ,- ասել է Անելուչին: El Telegrafo