«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերն իր հայրենի ակումբին խորհուրդ է տվել Մարիո Բալոտելլիից ազատվել արդեն հաջորդ ամռանը:
23-ամյա իտալացին բացարձակապես չարդարացրեց «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հույսերը և երեկ ձախողեց Չեմպիոնների Լիգայում «Ռեալի» դեմ խաղը:
Կարագերի խոսքերով, մեծ ռիսկ էր Բալոտելլիին գնելը, և այժմ «Լիվերպուլը» պետք է վաճառի նրան, որը ոչ մի օգուտ չի տալիս մերսիսայդյան ակումբին:
-Կզարմանամ, եթե նրան հաջորդ մրցաշրջանում էլ տեսնեմ այստեղ: Նրանք խուճապային գործարք կատարեցին: Նրանց այդ պահին ուղղակի հարձակվող էր անհրաժեշտ:
Սուարեսի վաճառքից ստացված գումարով նրանք մի քանի ֆուտբոլիստների գնեցին: Այդ ֆուտբոլիստներից շատերը օգուտ տվեցին «Լիվերպուլին», սակայն Բալոտելլին մեծ հաշվով ոչինչ չի արել,- Sky Sports-ի եթերում ասել է Կարագերը: